top of page
young-woman-feeling-sick-coughing-have-covid19-symptoms_edited_edited_edited.jpg
prospan

Պրոսպան

Նկարագրություն`

Պրոսպանը օրիգինալ ստանդարտացված բաղեղի տերևների չոր հանուկ է EA 575®՝ նախատեսված մեծահասակների և երեխաների ցանկացած տեսակի հազի բուժման համար՝ ապացուցված և արագ էֆեկտով: Պրոսպանը ցուցաբերում է բրոնխոլիտիկ, խորխաբեր, հակաբորբոքիչ, հակահազային ազդեցություն: Դեղամիջոցը նպաստում է լորձի նոսրացմանը, շնչուղիներից նրա ակտիվ արտազատմանը և, որ շատ կարևոր է, բրոնխոսպազմի վերացմանը: Պրոսպանի արժանիքներին կարելի է վերագրել նաև բոլոր տարիքային խմբերում նրա կիրառման հնարավորությունը, սկսած 2 տարեկան երեխաներից, ինչպես նաև հաճելի համը և տարատեսակ դեղաձևերը՝ օշարակ, կաթիլներ:

Ցուցումներ՝

Շնչուղիների սուր և քրոնիկական բորբոքային հիվանդություններ, որոնք ուղեկցվում են հազով և խորխի արտադրությամբ։

Դեղամիջոցի ընդունումը`

Փոքր երեխաների (1-6 տարեկան) չափաբաժինը կազմում է 2,5 մլ օրական 3 անգամ:

Դպրոցական տարիքի երեխաների և դեռահասների չափաբաժինը՝ 5 մլ օրական 3 անգամ։

Մեծահասակների չափաբաժինը՝ 5-7,5 մլ օրական 3 անգամ։

Բուժման ընթացքը որոշվում է ըստ հիվանդության ծանրության, բուժման նվազագույն կուրսը պետք է կազմի 1 շաբաթ։

Թերապևտիկ ազդեցությունը պահպանելու համար խորհուրդ է տրվում շարունակել բուժումը հիվանդության ախտանիշների անհետացումից հետո ևս 2-3 օր:

Եթե վիճակի բարելավում չկա, խորհրդակցե՛ք բժշկի հետ:

Ուղեցույց

Cacti
bottom of page