top of page

Կոլդիսեպտ Նանոսիլվեր
Նկարագրություն`
Կոլդիսեպտ Նանոսիլվեր կոկորդի սփրեյը նոր սերնդի դեղատեսակ է, որը իր մեջ՝ որպես ակտիվ բաղադրիչ, պարունակում է արծաթի նանոմասնիկներ։ Վերջիններս համարվում են արդյունավետ հակաբորբոքային, հակավիրուսային, ինչպես նաև հակասնկային միջոց։
Կոլդիսեպտ Նանոսիլվերը ազդում է միաժամանակ երկու ուղղություններով՝ վերացնում է պաթոգենները և նպաստում է հյուսվածքի վերականգնման գործընթացին: Դեղամիջոցը խոնավեցնում է կոկորդի լորձաթաղանթը և յուրահատուկ շերտ ստեղծում՝ պաշտպանելով այն ֆիզիկական, քիմիական և կենսաբանական գործոններից։
Ցուցումներ՝
Բերանի խոռոչի և կոկորդի լորձաթաղանթի բորբոքում, անգինա, նշագեղձերի հեռացում։
Դեղամիջոցի ընդունումը`
Հղի կանանց և մինչև 6 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օգտագործել դեղամիջոցը միայն բժշկի հսկողության ներքո։
Ուղեցույց

Cacti
bottom of page