
Տոնզիլոտրեն
Նկարագրություն`
Տոնզիլոտրենը գերմանական հոմեոպատիկ դեղամիջոց է, որն արդեն ավելի քան 75 տարի կիրառվում է նշիկների անգինայի և քրոնիկական տոնզիլիտի բուժման նպատակով։ Այն վերացնում է բորբոքումը, այտուցը և ցավը, վերականգնում է նշիկների պաշտպանական ֆունկցիան, նվազեցնում է գերաճած նշիկների ծավալը, նպաստում է նշիկների լակունաների սանացիային (մաքրմանը) կազեոզ դետրիտից (խցաններից)։ Տոնզիլոտրենը վերացնում է ավշային հանգույցների բորբոքումը և այտուցը, նպաստում է ողջ օրգանիզմի իմունիտետի բարձրացմանը, արագացնում է վնասված հյուսվածքների ապաքինումը և կանխում է կրկնակի անգինաները:
Ցուցումներ՝
Քրոնիկ կամ պարբերական սուր տոնզիլիտ, նշագեղձերի մեծացում (հիպերպլազիա), ինչպես նաև սիմպտոմատիկ բուժում երեխաների և մեծահասակների նշագեղձերի վիրաբուժական հեռացումից հետո:
Դեղամիջոցի ընդունումը`
Տոնզիլոտրենը թույլատրված է կիրառել 6 տարեկանից բարձր տարիքի երեխաներին և մեծահասակներին։ Հղիության և լակտացիայի ընթացքում դեղորայքի ընդունումը հնարավոր է միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո, եթե մոր համար ակնկալվող օգուտը գերազանցի պտղի / երեխայի համար հավանական ռիսկը:
Ուղեցույց
